Ազգային ժողովը մայիսի 6-ին շարունակեց հերթական նիստերի աշխատանքը եւ քվեարկություններով ընդունեց նախորդ օրը քննարկված բոլոր օրենսդրական նախաձեռնությունները, որոնց թվում էր երկրորդ ընթերցում անցած «Ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայության հերթական զորակոչից, վարժական հավաքից կամ զորահավաքային զորակոչից խուսափած անձանց նկատմամբ համաներում հայտարարելու մասին» օրինագիծը: